loading...

Տորթ "Տնակ"



Դիտումներ ` 391
Տորթ "Տնակ"

Տորթ "Տնակ"  

Բաղադրամասեր

4 բաժակ ցորենի ալյուր,

250 գրամ մարգարին,

250 գրամ թթվասեր,

1 բանկա խտացրած կաթ,

400 գրամ սերուցքային կարագ,

1 բաժակ շաքարավազ,

բալ ըստ ցանկության,

6 թեյի գդալ կակաոյի փոշի,

8 թեյի գդալ կաթ,

բլիթներ ըստ ցանկության,

ընկույզ ըստ ցանկության,

շոկոլադ ըստ ցանկության

 



Պատրաստման եղանակը Ալյուրը շաղ տալ սեղանի վրա։ Խառնել կտրատած մարգարինի հետ։ Մաս - մաս ավելացնել թթվասեր։ Խառնել խմորը և դնել սառնարանում 30 րոպե։ Խմորը բաժանել 15 հավասար մասերի։ Ամեն մի կտորը գրտնակել և ծակել պատարաքաղով, որպեսզի խմորը չուռի ջեռոցում։ Խմորի վրա դասավորել մրգերը և փաթաթել։ Թխել ջեռոցում մինչև ոսկեգույն դառնալը։ Կրեմի համար խառնել խտացրած կաթը և 300 գրամ փափկեցրած սերուցքային կարագը։ Պատրաստի սառած կտորները դասավորել իրար վրա։ Առաջին շերտում 5 հատ մյուսին 4 և ասյպես շառունակ, վերջի շերտում պետք է լինի 1 հատ։ Ամեն մի շերտը լավ պատել կրեմով։ Մնացած կրեմը լցնել վերևի մասում։ Տորթը կարելի է պատել բլիթի փշուրներով, մանրեցված ընկույզով։ Կարելի է նաև պատել նաև 100 գրամ կարագի, 1 բաժակ շաքարավազի, 6 թեյի գդալ կակոի և 8 թեյի գդալ կաթի խառնուրդով։

loading...

Փակել